18.03.2020 14:20

Մահացել է գրող և քաղաքական գործիչ Էդուարդ Լիմոնովը

Մահացել է գրող և քաղաքական գործիչ Էդուարդ Լիմոնովը

Երեկ 77 տարեկան հասակում վախճանվել է գրող և քաղաքական գործիչ Էդուարդ Լիմոնովը։

Գրողի մահվան պատճառը չի նշվում։ Լիմոնովի հիմնադրած «Другая Россия» կուսակցության կայքում ասվում է, որ բոլոր մանրամասները կներկայացվեն այսօր։

Մարտի 13-ին Լիմոնովը Facebook-ում գրառում է արել, թե պայմանագիր է կնքել իր նոր գրքի համար, որն արդեն իսկ գրել է, և վերնագիրն է «Ծերուկը ճամփորդում է»։

Լիմոնովի վեպերը «գերում էին իրենց ճռճռան ռոմանտիզմով, անհաջողությունների ու վշտի, ցասման ու նիհիլիզմի ռոմանտիզմով», մահախոսականում գրել է ֆրանսիական «Liberation» թերթի մոսկովյան թղթակիցը։ Դրա հետ միասին, նշում է լրագրողը, Մոսկվայում գերադասում էին չհիշել Լիմոնովին, որը շատերի մոտ ասոցացվում է «ծանր 90-ականների» հետ։

«2012 թ․ նա հայտարարեց նախագահական ընտրություններում Վլադիմիր Պուտինի դեմ առաջադրվելու իր մտադրության մասին։ Նրան թույլ չտրվեց մասնակցել ընտրություններին։ Դրանից հետո՝ առանձնապես ոչինչ։ Պատերազմը Ուկրաինայում և 2014 թ․Ղրիմի անեքսիան ծայրահեղ ազգայնականներին հաշտեցրին Կրեմլի հետ։ Եվ այլևս ոչ ոք նրանցով չի հետաքրքրվում»,- գրում է «Liberation»-ը։

Փոխանցում է BBC-ն։