18.03.2020 14:42

«Երբ տնտեսության վիճակը վատ է, մարդիկ զենք են գնում»

«Երբ տնտեսության վիճակը վատ է, մարդիկ զենք են գնում»

Մինչ համաճարակն արդեն իսկ քանդել է ԱՄՆ բորսային ցուցանիշները, այն փրկօղակ է դարձել ամերիկյան տնտեսության առնվազն մի ոլորտի համար․ զենք ու զինամթերք արտադրող ընկերությունների բաժնետոմսերի արժեքն աճում է արդեն անընդմեջ մի քանի շաբաթ, և զենքի խանութների մոտ մեծ հերթեր են գոյանում։

«Երբ տնեսության վիճակը վատ է, մարդիկ զենք են գնում»,- ասում է Ռոքվիլ քաղաքի United Gun Shop զենքի խանութի մենեջեր Ջոել Գրինը՝ նշելով, որ երբ անցյալ շաբաթվա վերջին նախագահ Թրամփը հայտարարեց արտակարգ դրություն մտցնելու մասին, այդ պահից զենքի ու զինամթերքի վաճառքն իր խանութում մեծացել է 50 %-ով։

 Նրա խոսքով՝ միայն մեկ օրում՝ մարտի 16-ին, վաճառքն անցել է 30 հազար դոլարից։ «Շատերը զենք են գնում ինքնապաշտպանության նպատակով՝ մտածելով, որ այս համաճարակը կուղեկցվի հանցավորության ու կողոպուտների աճով»,- համոզված է զենքի խանութի մենեջերը։

Փոխանցում է BBC-ն։