18.03.2020 15:20

ՉԺՀ ԱԳՆ-ն բողոք է հայտնել ԱՄՆ-ին

ՉԺՀ ԱԳՆ-ն բողոք է հայտնել ԱՄՆ-ին

Չինաստանի իշխանությունները կտրականապես բողոք են հայտնել ԱՄՆ որոշ ներկայացուցիչների հայտարարությունների կապակցությամբ, որոնք փորձում են Պեկինին մեղադրել նոր կորոնավիրուսի համաճարակի հարցում։

Այդ մասին չորեքշաբթի հայտարարել է ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հեն Շուանը։

«Մենք կտրականապես դեմ, ենք, որ ամերիկյան կողմը սևացնի Չինաստանը՝ մեր երկրի հետ կապելով աշխարհում կորոնավիրուսի տարածումը։ Մենք դեմ ենք նման զրպարտանքին։ Ինչ վերաբերում է վիրուսի ծագման պատճառներին, ապա դա մի խնդիր է, որով պետք է զբաղվեն գիտնականները։ Հիշեցնեմ, որ միջազգային հանրությունը կտրականապես դեմ է նրան, որ պանդեմիան ասոցացվի որևէ կոնկրետ երկրի կամ տարածաշրջանի հետ»,- ճեպազրույցում հայտարարել է դիվանագետը։

Փոխանցում է tass.ru-ն։