18.03.2020 15:51

Թրամփն արդեն բավարար թվով պատվիրակներ ունի՝ առաջադրվելու համար

Թրամփն արդեն բավարար թվով պատվիրակներ ունի՝ առաջադրվելու համար

ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի բավարար թվով պատվիրակներ է հավաքագրել, որպեսզի նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում հանդես գա որպես Հանրապետական կուսակցության թեկնածու։

Այդ մասին են վկայում CNN հեռուստաալիքի ներկայացրած արդյունքները Իլինոյս և Ֆլորիդա նահանգներում նախնական ընտրությունների վերաբերյալ։

Ինչպես և սպասվում էր՝ Թրամփը հաղթել է երկու նահանգներում էլ և այժմ արդեն ստացել է 1301 պատվիրակների ձայները։

Հանրապետական կուսակցության կողմից որպես թեկնածու առաջադրվելու համար կուսակցության համագումարում, որը կայանալու է օգոստոսի 24-ից 27-ը Հյուսիսային Կառոլինա նահանգի Շառլոթ քաղաքում, անհրաժեշտ է ստանալ 2441 պատվիրակներից 1276-ի քվեն։

ԱՄՆ 59-րդ նախագահի ընտրությունները նշանակվել են նոյեմբերի 3-ին։

Փոխանցում է tass.ru-ն։