18.03.2020 18:25

Սերբիայում տարեց մարդկանց արգելել են փողոց դուրս գալ

Սերբիայում տարեց մարդկանց արգելել են փողոց դուրս գալ

Այսօրվանից Սերբիայում խիստ սահմանափակումներ են մտցվում երկրի ներսում տեղաշարժի նկատմամբ։

Մասնավորապես, փողոց դուրս գալն արգելվում է 65-ից բարձր տարիք ունեցող մարդկանց։ Բոլոր քաղաքացիների համար  սահմանվում է պարետային ժամ գիշերը, հայտարարել է երկրի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։ Բոլոր տարիքի մարդկանց տեղաշարժը փողոցներում արգելվում է երեկոյան ժամը 8-ից մինչև առավոտյան ժամը 5-ը։

Ավելի վաղ երկրում արտակարգ դրություն էր հայտարարվել։ Կառավարությունը վրդովմունք էր հայտնել արտակարգ դրություն հայտարարելուց հետո քաղաքացիների անկարգապահության առիթով և հայտարարել ռեժիմը խախտելու համար միջոցառումներն ու տուգանքները խստացնելու մասին։ Այդ միջոցառումների պահպանումը կվերահսկի սերբական բանակը։

Փոխանցում է BBC-ն։