18.03.2020 19:23

Ունենք հաստատված 102 դեպք

Ունենք հաստատված 102 դեպք

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 102 է։ Այդ մասին քիչ առռաջ «Շանթ» հեռուստաընկերության եթերում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշել է, որ 102-ից 75 տոկոսը երկու աղբյուրից են․ առաջինը՝ Էջմիածնի միջադեպի հետ կապված մարդիկ, երկրորդը՝ արտադրամասի։

«Մենք ասել ենք, որ արտադրամասը գտնվում է Երեւանի Շենգավիթ համայնքում, Իտալիայի հետ կապ ունեցող արտադրամաս է, իտալացի գործընկերը, որը պետք է ժամաներ, ժամանել է, ընդ որում՝ ԱՆ հսկողության տակ: Ցավոք, նա ջերմիջեցնող դեղերի միջոցով թաքցրել է իրական վիճակը, մեկ-երկու օր անցկացրել է արտադրամասում, ապա հեռացել»,- նշել է Փաշինյանը։