19.03.2020 09:00

Արսեն Վենգերը կոչով դիմել է ֆուտբոլային հանրությանը

Արսեն Վենգերը կոչով դիմել է ֆուտբոլային հանրությանը

Լոնդոնի «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ, ՖԻՖԱ-ի ֆուտբոլի համընդհանուր զարգացման դեպարտամենտի ղեկավար Արսեն Վենգերը կոչով դիմել է ֆուտբոլային հանրությանը՝ կապված կորոնավիրուսի պանդեմիայի հետ:

«Ողջունում եմ բոլորիդ: Մենք գիտենք, որ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը բավականին լուրջ է: Մենք պետք է առողջությունը վեր դասենք ամեն ինչից: 

Հետևեք ձեզ տրվող ցուցումներին և մի մոռացեք պարտաճանաչ կերպով կատարել դրանք»,- ասել է Վենգերը:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով եվրոպական երկրներում դադարեցված են ազգային առաջնությունները և եվրագավաթային մրցաշարերը: ՈւԵՖԱ-ն մարտի 17-ին որոշում է ընդունել 1 տարով հետաձգել ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը: