19.03.2020 10:20

Մեսսին կհեռանա, եթե «Բարսելոնան» չվերադարձնի Նեյմարին

Մեսսին կհեռանա, եթե «Բարսելոնան» չվերադարձնի Նեյմարին

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին կհեռանա, եթե կատալոնական ակումբն ամռանը Ֆրանսիայի չեմպիոն Փարիզի ՊՍԺ-ից չվերադարձնի բրազիլացի հարձակվող Նեյմարին, գրում է El Confidencial-ը։

Նշվում է, որ Մեսսին դժգոհ է թիմի արդյուքներից եւ գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեի պաշտոնանկությունից եւ կարող է օգտվել պայմանագրի կետից, որը հնարավորություն է տալիս նրան ամեն մրցաշրջանի ավարտից հետո միակողմանի խզել պայմանագիրը եւ անվճար տեղափոխվել այլ ակումբ։

Այժմ Մեսսիի պայմանագրի երկարաձգման պայմաններից մեկը կարող է դառնալ Նեյմարի վերադարձը «Բարսելոնա»։