19.03.2020 11:25

«Ռոման» մտադիր է գնել «Այաքսի» կիսապաշտպանին

«Ռոման» մտադիր է գնել «Այաքսի» կիսապաշտպանին

Իտալական «Ռոման» ցանկանում է ձեռք բերել Ամստերդամի «Այաքսի» 17-ամյա կիսապաշտպան Ռայան Գրավենբերչին, հաղորդում է Gazzetta dello Sport-ը։

Հռոմեական ակումբը պատրաստ է նրա տրանսֆերի դիմաց ամռանը հոլանդական ակումբին տալ հարձակվող Պատրիկ Շիկին եւ պաշտպան Ռիկ Կարսդորպին։

«Այաքսի» հիմնական կազմում Գրավենբերչն անցկացրել է 14 հանդիպում, խփել 4 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։ Նրա տրանսֆերը գնահատվում է 12 միլիոն եվրո։