19.03.2020 12:00

Իբրահիմովիչ․ Այս ծանր օրերին ցանկանում եմ ավելին տալ երկրին, որին սիրահարված եմ

Իբրահիմովիչ․ Այս ծանր օրերին ցանկանում եմ ավելին տալ երկրին, որին սիրահարված եմ

Իտալական «Միլանի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը ֆինանսական օգնությամբ եւ հանգանակության կազմակերպմամբ կօգնի Իտալիայի հիվանդանոցներին կորոնովիրուսի դեմ պայքարում։

«Իտալիան միշտ ինձ եւ մյուս մարզիկներին շատ շատ է տվել, եւ այս ծանր օրերին ես ցանկանում եմ ավելին տալ երկրին, որին սիրահարված եմ։ Ես որոշել եմ գործընկերներիս հետ կազմակերպել հանգանակություն հիվանդանոցներին օգնելու համար։

Ապավինում եմ ակումբակիցներիս եւ մյուս մարզիկների շռայլությանը, որպեսզի հաղթենք այս կորոնովիրուսը։ Մենք իսկապես կարող ենք օգնել հիվանդանոցներին, բժիշկներին, բուժքույրերին, որոնք ինքնազոհաբար աշխատում են, որպեսզի փրկեն մեր կյանքը։

Միասին ազատվենք այս պանդեմիայից եւ հաղթենք այս դիմակայությունում։ Եթե վարակը չի գալիս Զլատանի մոտ, Զլատանն է գնում վարակի մոտ»,- գրում է Իբրահիմովիչը Ինստագրամում։