19.03.2020 12:29

«Ռոման» օգնություն է տրամադրել Հռոմի հիվանդանոցներին

«Ռոման» օգնություն է տրամադրել Հռոմի հիվանդանոցներին

Իտալական ֆուտբոլային ակումբները մի շարք նախաձեռնություններով փորձում են կորոնավիրուսի պանդեմիայի ժամանակ օգնություն հասցնել երկրի հիվանդանոցներին։

«Ռոման» ներգրավել է 250 հազար եվրոյի հանգանակություն։ Այդ գումարով եւ սեփական միջոցներով ակումբը ձեռք է բերել բժշկական դիմակներ եւ ախտահանող նյութեր, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Հռոմի վեց հիվանդանոցներ ակումբից ստացել են 13 հազար դիմակ, 120500 մլ ախտահանող նյութեր։ Եվս 12 հազար դիմակ ակումբը հիվանդանոցներին կտրամադրի հաջորդ շաբաթ։