19.03.2020 13:00

«Արսենալը» Մխիթարյանի վաճառքից ստացվելիք գումարով կփորձի ձեռք բերել Մերտենսին

«Արսենալը» Մխիթարյանի վաճառքից ստացվելիք գումարով կփորձի ձեռք բերել Մերտենսին

Լոնդոնի «Արսենալի» ղեկավարությունն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում պատրաստվում է լուրջ փոփոխությունների ենթարկել թիմի կազմը, տեղեկացնում է Sky Sports-ը:

«Արսենալը» մտադիր է «Ռոմային» վաճառել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային իրավունքը և վաճառքից ստացվելիք գումարն օգտագործել «Նապոլիի» բելգիացի հարձակվող Դրիս Մերտենսին ձեռք բերելու համար:

Դրիս Մերտենսին, որը համարվում է «Արսենալի» գլխավոր տրանսֆերային նպատակը, լոնդոնյան ակումբը կառաջարկի 2 տարվա պայմանագիր: «Արսենալի» համար միակ խնդիրը 32-ամյա հարձակվողի հետ բանակցություններում կլինի Մերտենսի բարձր աշխատավարձը, որն այժմ կազմում է տարեկան 4.5 միլիոն եվրո:

Նշենք, որ Դրիս Մերտենսն ընթացիկ մրցաշրջանում «Նապոլիի» կազմում մասնակցել է 29 հանդիպման, խփել 12 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում: