19.03.2020 13:12

Ի՞նչ է սպասվում կալանավորներին

Ի՞նչ է սպասվում կալանավորներին

Թագաճարակի առաջին իսկ օրերից տարբեր երկրների իշխանությունները մտածում են, թե ինչպես վարվեն  բանտերում իրենց պատիժը կրող մարդկանց հետ, որտեղ վարակը առանձնապես արագ է տարածվում։

Ամենալիբերալ տարբերակն ընտրել են Իրանի իշխանությունները․ այստեղ, պաշտոնական տվյալներով՝ գրավի դիմաց ազատ են արձակել 85 հազար կալանավորների։ Իսկ չորեքշաբթի պետական հեռուստատեսությունը հայտարարել է, որ այաթոլլա Խամենեին ուրբաթ օրը ներում կշնորհի 10 հազար բանտարկյալի։

Ռուսաստանում կալանավորներին առայժմ միայն մեկուսացնում են՝ Պատիժների իրականացման դաշնային ծառայությունը դադարեցրել է հարազատների հետ հանդիպումները՝ «մինչև հատուկ հրամանը»։

ԱՄՆ-ում ներգաղթի և մաքսային ոստիկանությունը ժամանակավորապես չի ձերբակալի անօրինական ներգաղթյալներին, հաղորդել է Washington Post թերթը։ Այդ որոշումը կայացվել է այն նկատառումով, որ ԱՄՆ-ում առանց փաստաթղթերի գտնվող անձինք չվախենան դիմել բժշկական օգնության՝ չնպաստելով վարակի տարածմանը երկրում։

Փոխանցում է BBC-ն։