19.03.2020 13:46

ԱՀԿ․ Աշխարհի գիտնականները որոնում են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը

ԱՀԿ․ Աշխարհի գիտնականները որոնում են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը

Ամեն օր պանդեմիան լուրեր է մատուցում մահերի ու վարակակիրների մասին, բայց չի շրջանցում նաև ավելի արդյունավետ թեստերի և գլխավոր նպատակի՝ պատվաստանյութի որոնումների թեման։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության կլինիկական փորձարկումների տվյալների բազայում արդեն հաշվվում է 508 հետազոտություն կորոնավիրուսի վերաբերյալ՝ սկսած դեղամիջոցների փնտրտուքներից մինչև հիվանդության և կարանտինի հետ կապված հոգեբանական խնդիրների դեմ պայքարը։

Օրինակ, երեքշաբթի Օքսֆորդի համալսարանի գիտնականները կորոնավիրուսի անալիզ  են մշակել, որն արդյունքը ցույց է տալիս 30 րոպեում։ Այդ մեթոդը մշակվել է չինացի մասնագետների համագործակցությամբ։ Իսկ Դաքարում Պաստերի ինստիտուտում մշակվող անալիզը արդյունքը ցույց կտա 10 րոպեում և կարժենա 1 դոլար։

Պատվաստանյութի նմուշներ են թեստավորվում ԱՄՆ-ում և Իսրայելում։ Սակայն եթե անգամ դրանք հաջող լինեն, պատվաստանյութը շուկայում կարող է հայտնվել եկող տարվա կեսերից ոչ շուտ։

Սեփական պատվաստանյութերն են մշակում Ռուսաստանում՝ Կազանի դաշնային համալսարանը և Անգլիայում՝ Քեմբրիջի համալսարանը։

Փոխանցում է BBC-ն։