19.03.2020 14:01

Ունենք հաստատված 122 դեպք. ԱՆ

Ունենք հաստատված 122 դեպք. ԱՆ

Ունենք եւս 7 հաստատված դեպք։ Դեպքերի ընդհանուր թիվը դարձավ 122։ Այդ մասին քիչ առաջ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նա նշել է, որ նոր դեպքերը կապված են արտադրամասում եղած օջախի հետ, որոնք ի սկզբանե ԱՆ տեսադաշտում են եղել։

«Սա, իհարկե, վիճակը լավացնում է, բայց ոչ ամբողջությամբ, որովհետեւ սպասում ենք, որ արտադրամասից ախտորոշված պացիենտների թիվը շատանալու է՝ կապված դրա մեծության եւ աշխատանքների կազմակերպման բնույթի հետ»,- ասել է Թորոսյանը։