19.03.2020 15:18

Լոնդոնում փակվում է մետրոն

Լոնդոնում փակվում է մետրոն

Մայրաքաղաքը Բրիտանիայում պանդեմիայի կենտրոնն է, և այդ պատճառով վարակի դեմ պայքարի հարցում իշխանություններն իրենց ջանքերը կենտրոնացրել են հենց Լոնդոնի վրա։

Հինգշաբթի կփակվեն Լոնդոնի մետրոյի 40 կայարաններ։ Ուրբաթ օրվանից կփակվի մետրոյի ամբող Վաթերլոո և Սիթի ճյուղը։ Կկրճատվի նաև մետրոյի գիշերային աշխատանքը, կպակասեցվի ավտոբուսային երթուղիների թիվը։

Բոլոր քաղաքացիներին կոչ է արվում հասարակական տրանսպորտից օգտվել միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։

Բացի այդ՝ չորեքշաբթի երեկոյան մի շարք լրատվամիջոցներ, հղում անելով սեփական աղբյուրներին, տեղեկացրել են, որ առաջիկա հանգստյան օրերին կառավարությունը, հնարավոր է՝ փակի բոլոր փաբերը, ռեստորաններն ու այլ օբյեկտներ և պահանջի, որ քաղաքացիները մնան տանը։ Կառավարության աղբյուրը Times -ին հաղորդել է, թե այդ միջոցառումները պայմանավորված են նրանով, որ քաղաքացիները «բանի տեղ չեն դրել» վարչապետի հորդորը՝ մնալու տանը։

Երկուշաբթի օրը, երբ վարչապետ Բորիս Ջոնսոնը բրիտանացիներին խնդրել էր չայցելել հասարակական վայրեր, նրա 79-ամյա հայրը հարցազրույցում հայտարարել էր․ «Բնականաբար՝ ես կգնամ փաբ՝ երբ ուզենամ»։

Փոխանցում է BBC-ն։