19.03.2020 16:19

Փոմփեո․ Չինաստանը թույլ է տվել հարյուր հազարավոր վարակակիրների ելքը Ուհանից

Փոմփեո․ Չինաստանը թույլ  է տվել հարյուր հազարավոր վարակակիրների ելքը Ուհանից

ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Փոմփեոն ենթադրում է, որ Չինաստանի իշխանություններն ավելի վաղ թույլ են տվել, որ հարյուր հազարավոր վարակակիրներ դուրս գան Ուհան քաղաքից։

ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը այսպիսի հայտարարություն է արել չորեքշաբթի, Fox News հեռուստաալիքի եթերում։

Ըստ Փոմփեոյի՝ ՉԺՀ ղեկավարության գործողությունների արդյունքում «վտանգվել են ոչ միայն չինացիները, այլև ամբողջ աշխարհի մարդիկ»։

ԱՄՆ պետքարտուղարը ենթադրում է, որ Չինաստանի իշխանություններն «իմացել են ռիսկի մասին», սակայն, իբր, «զուր ժամանակ են վատնել առաջին օրերին՝ հարյուր հազարավոր մարդկանց թույլ տալով մեկնել Ուհանից և գնալ այնպիսի վայրեր, ինչպես՝ Իտալիա, որտեղ հիմա այդքան տառապանք կա․․․»։

«Նրանք ջանում էին թույլ չտալ վարակի տարածումը, ․․․ փոխանակ իսկապես փորձեին խոչընդոտել դրա տարածումը, ինչպես պահանջում էր աշխարհը»,- ասել է Փոմփեոն։

Փոխանցում է tass.ru-ն։