19.03.2020 17:20

Ինդոնեզիայում չեն հրապարակի երկրի ղեկավարության անալիզների արդյունքները

Ինդոնեզիայում չեն հրապարակի երկրի ղեկավարության անալիզների արդյունքները

Ինդոնեզիայի նախագահի, կառավարության անդամների հանձնած թեստերի արդյունքները  փակ տեղեկություններ են և չեն հրապարակվի։

Այդ մասին հինգշաբթի գրել է The Jakarta Post-ը՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարության ներկայացուցչին։

Ինդոնեզիայի ղեկավար Ջոկո Վիդոդոն մարտի 15-ին լրագրողներին հայտարարել էր, թե ինքը, իր կինը, ինչպես նաև բոլոր նախարարները կորոնավիրուսի անալիզներ կհանձնեն։ Դրանից մեկ օր առաջ իշխանությունները հաստատել էին, որ Covid-19 վիրուսը հայտնաբերվել է տրանսպորտի նախարարի մոտ, որը դեռ անցյալ շաբաթ մասնակցել է կառավարության բոլոր նիստերին, բանակցություններ է վարել օտարերկրյա գործընկերների հետ։

Փոխանցում է tass.ru-ն։