20.03.2020 09:00

Հավակնորդների մրցաշար․ Լիրենը հաղթեց Կարուանային, տուրի բոլոր արդյունքները

Հավակնորդների մրցաշար․ Լիրենը հաղթեց Կարուանային, տուրի բոլոր արդյունքները

Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում անցկացվող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում մարտի 19-ին տեղի ունեցան երրորդ տուրի պարտիաները:

Միակ հաղթանակը տարավ չինացի Դին Լիրենը, որը սպիտակներով առավելության հասավ ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի նկատմամբ։

Հոլանդացի Անիշ Գիրիի եւ ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի, ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի եւ չինացի Վան Հաոյի, ռուսաստանցիներ Կիրիլ Ալեքսեենկոյի եւ Յան Նեպոմնյաշչու պարտիաներում գրանցվեց ոչ ոքի։

Առաջատարները երեքն են՝ Յան Նեպոմնյաշչի, Մաքսիմ Վաշյե-Լագրավ, Վան Հաո, որոնք վաստակել են 2-ական միավոր։

Չորրորդ տուրը կանցկացվի մարտի 21-ին։

Հավակնորդների մրցաշարի հաղթողը կմրցի աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ։