20.03.2020 09:30

Թաթարստանում կորոնավիրուսով առաջին վարակվածը աշխարհի լավագույն վոլեյբոլիստներից մեկն է

 Թաթարստանում կորոնավիրուսով առաջին վարակվածը աշխարհի լավագույն վոլեյբոլիստներից մեկն է

Կազանի «Զենիթի» ֆրանսիացի վոլեյբոլիստ Էրբին Նգապետը վարակվել է կորոնավիրուսով, հաղորդում business-gazeta.ru-ն։ Աշխարհի լավագույն վոլեյբոլիստներից մեկը կորոնավիրուսով առաջին վարակվածն է Թաթարստանում։

Ակումբից հայտնել են, որ Էրվին Նգապետը Ֆրանսիայից վերադառնալուց հետո թիմում որեւէ մեկի հետ շփում չի ունեցել եւ այժմ հոսպիտալացվել է, առնվազն երկու շաբաթ կլինի մեկուսացած եւ միայն բացասական թեստից հետո դուրս կգրվի։

Թաթարստանի նախագահի մամուլի քարտուղարը հայտնել է, որ մարզիկը լավ է զգում իրեն։

29-ամյա Էրվին Նգապետը Ֆրանսիայի հավաքականի հետ դարձել է Եվրոպայի չեմպիոն եւ Համաշխարհային լիգայի կրկնակի հաղթող։ Նա Կազանում է խաղում 2018 թվականից։