20.03.2020 10:00

Oլիմպիական կրակի փոխանցումը առաջին անգամ տեղի ունեցավ դատարկ ստադիոնում

Oլիմպիական կրակի փոխանցումը առաջին անգամ տեղի ունեցավ դատարկ ստադիոնում

Հունաստանը օլիմպիական կրակը հանձնել է Ճապանիային։ Առաջին անգամ օլիմպիական կրակի փոխանցման արարողությունն Աթենքում տեղի է ունեցել առանց հանդիսականների, հյուրերի եւ լրագրողների կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով, հաղորդում է Միջազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Արարողությանը չի մասնակցել նաեւ Հունաստանի նախագահ Կատերինա Սակելարոպուլուն, որը պաշտոնը ստանձնել է մարտի 13-ին։

Արարողությանը մասնակցել են երկու հույն օլիմպիական չեմպիոններ՝ Կատերիան Ստեֆանիդին եւ Լեֆտերիս Պետրունիսը։

Ճապոնացի մարզիկները ստիպված են եղել հրաժարվել ուղեւորությունից։

Երկու դերասանուհիներ կրակը փոխանցել են Հունաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ եւ ՄՕԿ անդամ Սպիրոս Կապրալոսին, որը կրակը հանձնել է Տոկիո-2020-ի կազմկոմիտեի ներկայացուցիչ Նաոկո Իմոտոյին։

Տոկիոյի Օլիմպիական խաղերը նախատեսված է անցկացնել հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը։