20.03.2020 11:00

«Արսենալը» հաջորդ շաբաթ կվերսկսի մարզումները

«Արսենալը» հաջորդ շաբաթ կվերսկսի մարզումները

Լոնդոնի «Արսենալը» մտադիր է հաջորդ շաբաթ վերսկսել թիմի մարզումները, տեղեկացնում է Mirror-ը:

Աղբյուրը նշում է, որ «Արսենալի» ֆուտբոլիստները հաջորդ շաբաթ կմարզվեն առանց թիմի գլխավոր մարզիչ Միկել Արտետայի, որի մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել: Մարզումներին չեն մասնակցի նաև կարանտինում գտնվող «Արսենալի» որոշ ֆուտբոլիստներ:

Միկել Արտետան իրեն լավ է զգում և բժիշկների թույլտվությունը ստանալուց անմիջապես հետո կմիանա «Արսենալին»:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ազգային առաջնությունների ղեկավարները մտադիր են արդեն ապրիլից վերսկսել ֆուտբոլային մրցաշարերը: