20.03.2020 11:33

Մրցաշրջանը չավարտելու դեպքում ֆուտբոլային առաջատար առաջնությունները 4 միլիարդ եվրո կկորցնեն

Մրցաշրջանը չավարտելու դեպքում ֆուտբոլային առաջատար առաջնությունները 4 միլիարդ եվրո կկորցնեն

Եվրոպայի առաջատար 5 ֆուտբոլային առաջնությունները 4 միլիարդ եվրո կորուստ կկրեն, եթե կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով չկարողանան ավարտել մրցաշրջանը:

KPMG-ն տեղեկացնում է, որ ամենամեծ կորուստը կունենա Անգլիայի Պրեմյեր լիգան, որը հիմնականում հեռուստատեսային իրավունքի վաճառքից պետք է ստանար 1.25 միլիարդ եվրո: 

Իտալիայի սպորտի նախարար Վինչենցո Սպադաֆորան հույս էր հհայտնել որ երկրում ֆուտբոլային առաջնությունները հնարավոր կլինեն վերսկսել մայիսի 3-ից, իսկ Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը հայտարարել էր, որ Իսպանիայում ֆուտբոլային հանդիպումները կարող են վերսկսվել ապրիլի 14-ից:

Նշենք, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Եվրոպայի բոլոր երկրներում դադարեցված են ֆուտբոլային առաջնությունները: Կորոնավիրուսով վարակվածների քանակով Իտալիան աշխարհում երկրորդն է՝ Չինաստանից հետո: