20.03.2020 12:00

Անգլիայի առաջնության վերսկսումը հետաձգվեց մինչեւ մայիս

Անգլիայի առաջնության վերսկսումը հետաձգվեց մինչեւ մայիս

Անգլիայի ֆուտբոլային Պրեմիեր լիգան պաշտոնական կայքում հայտնել է, որ առաջնության հանդիպումները մայիսից շուտ չեն վերսկսվի։

«Ֆուտբոլային ասոցացիայի կանոնները ենթադրում են, որ մրցաշրջանը չի կարող ավարտվել հունիսի 1-ից ուշ։

Սակայն լիգայի ղեկավարությունը որոշել է երկարաձգել այդ ժամկետը։ Նաեւ որոշել ենք, որ պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբները ապրիլի 30-ից շուտ հանդիպում չեն անցկացնի»,- ասվում է հայտարարությունում։

Ֆուտբոլային լիգաների մրցաշրջանը դադարեցված է կորոնովիրուսի պանդեմիայի պատճառով։ Նախատեսված էր Անգլիայի առաջնությունը վերսկսել ապրիլի 4-ին։