20.03.2020 13:00

Մինո Ռայոլա․ Պոգբայի կյանքում այժմ բարդ փուլ է

Մինո Ռայոլա․ Պոգբայի կյանքում այժմ բարդ փուլ է

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբայի գործակալ Մինո Ռայոլան պատմել է, որ ֆուտբոլիստն այժմ ծանր հոգեբանական վիճակում է։

«Պոգբայի կյանքում այժմ բարդ փուլ է։ Լինենք անկեղծ, քանի որ Անգլիայում բոլորը շատ զգայում են։ Միակ բանը, որի վրա հիմա կենտրոնացած է Պոգբան, մրցաշրջանի վերջնամասում «Մանչեսթեր Յունայթեդին» օգնելն է։ Նա ցանկանում է վերադառնալ կազմ վնասվածքից հետո եւ ապահովել Սուլշերի գլխավորած թիմի տեղը Չեմպիոնների լիգայում»,- Ռայոլայի խոսքը մեջբերում է Sky Sports-ը։

Անգլիայի ընթացիկ առաջնությունում Պոգբան մասնակցել է 7 հանդիպման, կատարել 2 գոլային փոխանցում։ Հունվարին նա վիրահատվել է։ Անգլիայի առաջնությունը դադարեցվել է մինչեւ մայիս կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով։