20.03.2020 15:18

Աշխարհի ճակատագիրը՝ տեսակապով

Աշխարհի ճակատագիրը՝ տեսակապով

Հինգշաբթի պարզ է դարձել, որ աշխարհի առաջնորդների մի քանի հանդիպումներ կկայանան տեսակապի միջոցով։

Այսպես, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այդ ձևաչափն է ընտրել «Մեծ յոթնյակի»՝ հունիսին նախատեսված գագաթնաժողովի անցկացման համար։ Այն պետք է կայանար ամերիկյան Քեմփ-Դևիդում։

Հինգշաբթի նաև հայտարարվել է, որ մարտի 26-ին Եվրամիության առաջնորդները տեսախորհրդակցություն կանցկացնեն, որի ընթացքում կքննարկեն կորոնավիրուսի ազդեցությունը դաշինքի պետությունների վրա։

Փոխանցում է  BBC-ն։