20.03.2020 18:18

Ասիական երկրներին սպառնում է կորոնավիրուսի երկրորդ ալիքը

Ասիական երկրներին սպառնում է կորոնավիրուսի երկրորդ ալիքը

Հարավային Կորեան, Սինգապուրը և Ասիայի այլ երկրներ հաջողություններ են գրանցում Covid-19-ի համաճարակի դեմ պայքարում։ Սակայն այժմ էլ նրանք նոր սպառնալիքի են բախվում․ վիրուսը կարող են բերել Եվրոպայից կամ ԱՄՆ-ից։

Ասիական երկրներում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակն աստիճանաբար կարգի է ընկնում։ Ճապոնիան չորեքշաբթի հաղորդել է վարակման ընդամենը երեք դեպքի մասին։ Հոկայդո շրջանում, որտեղ արձանագրվել է վարակման 154 դեպք, չեղարկվել է արտակարգ դրությունը։

Ուհանում, որտեղից սկսվել էր պանդեմիան, վերջին օրերին վարակման ոչ մի դեպք չի արձանագրվել։ Վեց շաբաթ մեկուսացման մեջ անցկացրած բնակիչներն արդեն կարող են փողոց դուրս գալ։

Վիրուսի տարածման դինամիկան փոխվում է։ Եվրոպայի երկրները դառնում են պանդեմիայի օջախը, մինչդեռ Ասիայում նրա պիկն արդեն անցել է։

Այս ֆոնին արդեն, հավանաբար, ասիական երկրներին պետք կլինի փակել սահմանները։ Չինաստանում, Հարավային Կորեայում և տարածաշրջանի այլ երկրներում մեծանում է վարակի «ներկրված դեպքերի» թիվը։

Փոխանցում է BBC-ն։