20.03.2020 19:32

Դավադրության տեսություններ կորոնավիրուսի շուրջ

Դավադրության տեսություններ կորոնավիրուսի շուրջ

Մինչ բժիշկները բուժում են հիվանդներին և թեստավորում պատվաստանյութեր, քաղաքական գործիչները մեղավորների են փնտրում։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համառորեն պնդում է, որ կորոնավիրուսը պետք է անվանել «չինական վիրուս»։

Այդ կերպ նա փորձում է ուշադրությունը շեղել ԱՄՆ-ում կորոնավիրուսի սրընթաց տարածման  հարցում իր պատասխանատվությունից, որտեղ արդեն ավելի քան 14 հազար հաստատված դեպք է արձանագրվել, կարծում են ամերիկյան լիբերալները։ Ուրբաթօրյա խմբագրական հոդվածում  New York Times-ը ԱՄՆ-ում թեստավորման ծավալը գնահատել է «էպիկական ձախողում»։

Ի պատասխան Թրամփի մեղադրանքների՝ Չինաստանը դավադրության տեսություն է զարգացնում այն մասին, թե կորոնավիրուսն ստեղծվել է ամերիկյան լաբորատորիայում։

Նույն այս տեսությունը թափ է հավաքում նաև Ռուսաստանում։ Ուրբաթ օրը «Ведомости» թերթը հրապարակել է հետազոտության արդյունքները, որոնք ցույց են տալիս, որ սկզբում ռուսաստանյան ԶԼՄ-ներում եղել են Չինաստանին, դեղագործական ընկերություններին կամ ԱՄՆ-ին մեղադրող զանազան կոնսպիրոլոգիական վարկածներ, բայց մարտի սկզբներից վստահորեն առաջնագծում է  այն վարկածը, թե վիրուսը «ԿՀՎ-ն է ստեղծել»։

Գիտնականները կորոնավիրուսի արհեստական ծագման վարկածներն անհավանական են համարում։

Փոխանցում է BBC-ն։