06.02.2013 12:17

Օրվա աստղագուշակը

Օրվա աստղագուշակը

Խոյ

Հետևեք ՁԵՐ առողջությանԸ, ապրեք առողջ ապրելակերպով և հրաժարվեք վատ սովորություններից: Մի ծանրաբեռնեք օրը և ինքներդ ձեզանից մի պահանջեք ավելին: Օրվա մեծ մասը նվիրեք աշխատանքին, քանի որ մասնագիտական դժվարություններ կարող են առաջանալ: Անձնական կյանքում չի սպասվում փոփոխություն:

Ցուլ

 Դուք շատ երազկոտ եք և բոլորին կարողանում եք  հավատացնել դրանց իրականությանը: Վաղ թե ուշ կկատարվեն Ձեր բոլոր ցանկությունները և Դուք կապացուցեք Ձեր հնարավորությունները: Անսպասելի գործեր ի հայտ կգան:

 Երկվորյակ

Բարենպաստ  օր է գործնական տեսանկյունից: Կարող եք ձեռնարկել բարդ և մեծ գործեր, որոնք կպահանջեն համբերություն և կենտրոնացում աշխատանքի մեջ: Դուք շատ զգայուն եք և նեղանում եք ամեն մանրուքից:

 Խեցգետին

Ընտանեկան խնդիրները շատ ժամանակ կխլեն, իսկ աշխատանքն ու մասնագիտական պարտավորությունները կմղվեն երկրորդ պլան: Շատ լավ օր է հարազատների հետ հանդիպման համար:

 Առյուծ

Հրաշալի օր է հասարակության առջև ելույթ ունենալու համար: Կկարողանաք լեզու գտնել մարդկանց հետ, ինչպես նաև հասնել մասնագիտական հաջողությունների: Ստիպված կլինեք դիմել ընկերների ֆինանսական աջակցություն ստանալու նպատակով:

 Կույս

Կարող եք նոր գործ սկսել, եթե անգամ չունեք բավարար փորձ և գիտելիք: Բարեբախտաբար Ձեր կողքին կան մարդիկ, ովքեր պատրաստ են Ձեզ աջակցել: Չի բացառվում ծառայողական սիրավեպ սկսվի:

 Կշեռք

Հաջող օր կունենաք  աշխատանքում և այն իրական հաղթանակ կբերի Ձեզ: Լավ օր է գնումներ կատարելու համար: Զգույշ եղեք, հնարավոր է կոնֆլիկտներ ունենաք սիրելիի հետ:

Կարիճ

Դուք հայտնվել եք դժվար իրավիճակում և չեք կարողանում հասկանալ ինչ է կատարվում շուրջը: Ժամանակն է գործի անցնել  և քայլեր ձեռնարկել , որպեսզի մտահղացումներն իրականացվեն: Պետք չէ վստահել սրտի ձայնին: Հետևեք ընկերների խորհուրդին և հաճախ հիշեք, որ Դուք ուժեղ անհատականություն եք:

Աղեղնավոր

Չնայած ծանրաբեռնված օր է, սակայն Ձեզ հաջողվում է պահպանել հանգստություն և լավատեսություն: Միգուցե նոր գործնական կամ ընկերական հարաբերությունների սկիզբ դրվի: Հեշտությամբ լեզու կգտնեք մտերիմների հետ:

Այծեղջուր

Այսօր Ձեզնից կպահանջվի ոչ միայն նպատակասլացություն ու վճռականություն, այլև ինքնուրույնություն: Օրվա երկրորդ կեսին չի բացառվում տարաձայնություններ առաջանան մտերիմների հետ:

 Ջրհոս

Ինչ էլ, որ պատահի կկարողանաք պահել ճիշտ ուղղությունը: Լավ օր է նոր գործ սկսելու համար, միայն թե մեծ մասը պետք է ինքնուրույն անեք: Լուրջ մոտենալով ընտանեկան խնդիրներին՝ կխուսափեք մտերիմների հետ կոնֆլիկտներից:

 Ձկներ

Կարող եք գործնական հաջողությունների հասնեք, կլինի պաշտոնի բարձրացում: Ցավոք, հաճախ եք մոռանում մտերիմների մասին, անուշադրության մատնելը հնարավոր է լուրջ տարաձայնությունների առիթ հանդիսանալ: