22.03.2020 11:30

Մեքսիկայի ֆուտբոլային լիգայի նախագահը վարակվել է կորոնավիրուսով

Մեքսիկայի ֆուտբոլային լիգայի նախագահը վարակվել է կորոնավիրուսով

Մեքսիկայի ֆուտբոլային լիգայի նախագահ Էնրիկե Բոնիլյա Բարուտիան վարակվել է կորոնավիրուսով, հաղորդում է լիգայի պաշտոնական կայքը։

«Ցանկանում եմ հայտնել, որ կորոնավիրուսի թեստս դրական եղավ, սակայն որեւէ լուրջ ախտանիշ չունեմ։ Կմնամ կարանտինում այնքան, ինչքան ասեն Առողջապահության նախարարությունից։ Կշարունակեմ հետեւել իրավիճակին եւ լուծումներ փնտրել Մեքսիկայի առաջնության վերսկսման համար։

Այս ամենին վարաբերվում եմ ամենայն լրջությամբ։ Չեմ կասկածում, որ ամեն ինչ կկարգավորվի»,- ասել է Բարուտիան։

Մեքսիկայի առաջնությունը դադարեցված է մարտի 15-ից։