22.03.2020 12:00

Ալեքսանդր Կոլարով․ Չեմ պատկերացնում, թե ինչպես կարող ենք խաղալ մայիսին

Ալեքսանդր Կոլարով․ Չեմ պատկերացնում, թե ինչպես կարող ենք խաղալ մայիսին

Իտալական «Ռոմայի» 34-ամյա պաշտպան Ալեքսանդր Կոլարովը թերահավատորեն է վերաբերվում մրցաշրջանը մայիսին շարունակելու եւ հունիսի 30-ին ավարտելու հույսերին։

«Անկեղծ ասած, պարզապես չեմ պատկերացնում, թե ինչպես կարող ենք դարձյալ խաղալ մայիսին, որպեսզի մրցաշրջանը ավարտենք հունիսի 30-ին։ Ես լավատես չեմ այդ հարցում, թեեւ հույս ունեմ, որ ամեն ինչ լավ կլինի։ Ֆուտբոլը հիմա այլեւս առաջնահերթություն չէ։ Իհարկե, մենք կցանկանայինք շուտ վերադառնալ խաղադաշտ, բայց առաջին տեղում պետք է լինի առողջությունն ու անվտանգությունը»,- սերբ ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Եվրոպայում ազգային առաջնությունները դադարեցված են։ Նախատեսվում է դրանք վերսկսել մայիսին։