22.03.2020 13:00

«Արսենալը» պատրաստ է 25 միլիոն եվրոյով վաճառել Մխիթարյանին

«Արսենալը» պատրաստ է 25 միլիոն եվրոյով վաճառել Մխիթարյանին

Լոնդոնի «Արսենալը» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կվաճառի իտալական «Ռոմայում» վարձակալությամբ հանդես եկող Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային իրավունքը։

Անգլիական ակումբը Հայաստանի հավաքականի կիսապաշտպանի վաճառքից մտադիր է ստանալ մոտ 25 միլիոն եվրո, հաղորդում է իտալական Сorriere dello sport-ը։

«Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան հայտարարել էր, որ կցանկանար հաջորդ մրցաշրջանում էլ թիմում տեսնել հայ ֆուտբոլիստին։

Իտալիայի ընթացիկ առաջնությունում Մխիթարյանը մասնակցել է 8 հանդիպման, խփել 6 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։