23.03.2020 05:32

Կանադան մարզիկներին չի ուղարկի Օլիմպիական խաղերին

Կանադան մարզիկներին չի ուղարկի Օլիմպիական խաղերին

Կանադայի Օլիմպիական կոմիտեն հայտարարությամբ է հանդես եկել առ այն, որ մարզիկ չի ուղարկի 2020 թվականի ամառային Օլիմպիական խաղերին՝ պահանջելով այն մեկ տարով հետաձգել կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Այս մասին հայտնում է CBC-ը:

«Կանադական կոմիտեն որոշել է թիմեր չուղարկել Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերին և ՄՕԿ-ին կոչ է անում խաղերը մեկ տարով հետաձգել: 

Կորոնավիրուսն ու դրա հետ կապված ռիսկերը մեր մարզիկների համար ոչ անվտանգ պայմաններ են ստեղծում, իսկ առողջությունն ու նրանց ընտանիքների անվտանգությունն առաջին տեղում են: Վիրուսի դեմ պայքարը պետք է մեր առաջնային խնդիրը լինի: Մենք գլոբալ ճգնաժամ ենք ապրում առողջապահության ոլորտում, որը շատ ավելի կարևոր է, քան սպորտը»,- ասվում է կոմիտեի հայտարարության մեջ: 

Հիշեցնենք՝ Ռիոյի 2016 թվականի Օլիմպիական խաղերում կանադացի մարզիկները 22 մեդալ են նվաճել: Ընդհանուր առմամբ նրանց երկրից 314 մարզիկ է մասնակցել: