23.03.2020 12:00

Պլաչիդո Դոմինգոն վարակվել է կորոնավիրուսով

Պլաչիդո Դոմինգոն վարակվել է կորոնավիրուսով

Իտալացի օպերային երգիչ Պլաչիդո Դոմինգոն հայտարարել է, որ ընտանյոք հանդերձ կարանտինի է անցնում այն բանից հետո, երբ հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու ախտորոշումը։

Դոմինգոն Facebook-ում գրել է․ «Ես իմ բարոյական պարտքն եմ համարում հայտնել, որ ինձ մոտ հայտաբերվել է Covid-19 կորոնավիրուսը»։

Օպերային երգիչը կոչ է արել իր բոլոր բաժանորդներին մարդկանց հետ շփվելիս տարածություն պահպանել, մանրակրկիտ կերպով լվանալ ձեռքերը և հետևել բժիշկների խորհուրդներին։

«Ես և իմ ընտանիքը ինքնամեկուսացումը կպահպանենք այնքան ժամանակ, որքան պահանջվում է բժշկական տեսակետից։ Ես բոլորին կոչ եմ անում պահպանել հիգիենայի հիմնական կանոնները, հաճախակի լվանալ ձեռքերը, երկու մետրից ավելի չմոտենալ մարդկանց և հնարավորինս երկար մնալ տանը»,- գրել է Դոմինգոն։

Կիրակի օրվա տվյալներով՝ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 300 հազարը, նրանցից 13 հազարը մահացել է, 92 հազարն առողջացել են։

Փոխանցում է BBC-ն։