23.03.2020 12:40

Ժամը 10-12-ը խանութները պետք է սպասարկեն միայն կենսաթոշակային տարիքի անձանց

Ժամը 10-12-ը խանութները պետք է սպասարկեն միայն կենսաթոշակային տարիքի անձանց

Արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանի հայտարարությունը.

«Կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակն առավել վտանգավոր է ավագ սերնդի մեր համաքաղաքացիների համար։

Այսպիսով, կոչ եմ անում մթերային խանութներին, սուպերմարկետներին մարտի 24֊ից առավոտյան 10։00֊12։00 ժամերն առանձնացնել միայն կենսաթոշակային տարիքի անձանց սպասարկելու համար։ Մյուս տարիքային խմբերի քաղաքացիներին խնդրում եմ այդ ժամերին խանութ չգնալ և այդպիսով շփումը նվազեցնելով՝ պահպանել ավագ սերնդի մեր համաքաղաքացիների առողջությունը»։