23.03.2020 13:15

Գերմանիան խստացնում է կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումները

Գերմանիան խստացնում է կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումները

Կիրակի օրը Գերմանիան խստացրել է կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի միջոցառումները։ Մարդկանց արգելվում է աշխատավայրերից և բնակարաններից դուրս հավաքվել երկու հոգուց ավելի մեծ խմբերով։

Բացի այդ՝ իշխանությունները կարգադրել են փակել բոլոր սրճարաններն ու ռեստորանները, ուտելիք կարելի է միայն պատվիրել տուն։ Փակ կլինեն նաև վարսավիրանոցները, մերսման և «տատու»-սրահները։

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը տնային կարանտինի է անցել այն բանից հետո, երբ կորոնավիրուս է հայտնաբերվել ուրբաթ օրը նրան ներարկում կատարած բժշկի մոտ։

Փոխանցում է BBC-ն։