Երկրաշարժ Զագրեբում

Կիրակի օրը ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել Զագրեբում։ Քաղաքի շատ բնակիչներ հայտնվել են փողոցում։
6,0 մագնիտուդով երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Զագրեբից հյուսիս, հաղորդել է Գերմանիայի GFZ հետազոտական կենտրոնը։ Երկրաշարժի օջախի կենտրոնական կետը գտնվել է 10 կմ խորության վրա։ Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչը հայտարարել է, որ ստորերկրյա ցնցումների մագնիտուդը կազմել է 5,5։
Սա վերջին 140 տարում ամենաուժեղ երկրաշարժն է Խորվաթիայում։
Վարչապետը Զագրեբի փողոցներում գտնվող բնակիչներին կոչ է արել զգույշ լինել և պահպանել սոցիալական տարածությունը՝ չնայած տարերային աղետին։
Խորվաթիայում կորոնավիրուսով վարակվածության ավելի քան 200 դեպք է արձանագրվել։ Երկրաշարժից մահացել է մեկ անչափահաս։
Փոխանցում է BBC-ն։