24.03.2020 12:34

Հայաստանը ձեռք է բերել աշխարհում կորոնավիրուսի դեմ կիրառվող բոլոր դեղամիջոցները

Հայաստանը ձեռք է բերել աշխարհում կորոնավիրուսի դեմ կիրառվող բոլոր դեղամիջոցները

Հայաստանի Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը երեկ ֆեյբուքյան ուղիղ եթերում հայտարարել է, որ Հայաստանը ձեռք է բերել աշխարհում կորոնավիրուսի դեմ, առնվազն փորձարարական մակարդակով կիրառվող այն դեղամիջոցները, որոնք որեւէ դրական արդյունք են ցույց տվել կորոնավիրուսը բուժելու հարցում:

Նախարարը նշել է, որ քանի որ ապացուցողական բազան դեռ այնքան մեծ չէ, որպեսի հարյուր տոկոսով վստահ լինեն, թե որ դեղն է բուժում, այդուհանդերձ,  բոլոր այն դեղերը, որոնք աշխարհի տարբեր երկրներում ցույց են տվել որեւէ արդյունք, Հայաստանն այս պահին ունի նաեւ իր զինանոցում եւ դրանք կիրառվում են: