24.03.2020 13:41

ԱՀԿ․ Նոր կորոնավիրուսի համավարակը ավելի ու ավելի արագ է տարածվում

ԱՀԿ․ Նոր կորոնավիրուսի համավարակը ավելի ու ավելի արագ է տարածվում

Երկուշաբթի Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ նոր կորոնավիրուսի համավարկի տարածումն ավելի ու ավելի արագանում է․ այժմ վարակն ամբողջ աշխարհում ախտորոշված է 378 հազար պացիենտի մոտ։

Ադ մասին հայտարարել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյսուսը։

Երկուշաբթի առավոտվա դրությամբ Covid-19 վիրուսից ամբողջ աշխարհում մահացել է մոտավորապես 15 հազար մարդ, ավելի քան 100 հազարն առողջացել են։ Ամենաշատ մահերը արձանագրվել են Իտալիայոմ (5500) և Չինաստանում (3153)։

Սակայն Իտալիայում, որը լրջորեն տուժել է վիրուսից, վերջին օրերին վարակվելու և մահերի թիվն սկսել է նվազել․ երեկվա դրությամբ արձանագրվել է 602 մահ՝ նախարդ օրվա 651-ի համեմատ։

Փոխանցում է BBC-ն։