24.03.2020 14:58

Մոսկվայի քաղաքապետը տարեց մարդկանց պատվիրում է ինքնամեկուսանալ

Մոսկվայի քաղաքապետը տարեց մարդկանց պատվիրում է ինքնամեկուսանալ

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը 65-ից բարձր տարիք ունեցող և քրոնիկ հիվանդություններով տառապող մոսկվացիներին պատավորեցրել է ինքնամեկուսանալ տանը մինչև ապրիլի 14-ը և խոստացել է նրանց միանվագ վճարել 4 հազար ռուբլի։

«2020 թ․ մարտի 26-ից մինչև ապրիլի 14-ը 65 տարեկանից բարձր մոսկվացիները և այն քաղաքացիները, որոնք քրոնիկ հիվանդություններով են տառապում (շաքարային դիաբետ, բրոնխիալ ասթմա․ երիկամների քրոնիկ հիվանդություն, օնկոլոգիական հիվանդություններ, ինչպես նաև ինֆարկտ և ինսուլտ տարած մարդիկ) պարտավոր են տային ռեժիմ պահպանել։ Եթե դուք աշխատում եք, խնդրում եմ աշխատանքի չգնալ»,- իր բլոգում գրել է Սոբյանինը։

Քաղաքապետը դիմել է նաև երիտասարդներին՝ խնդրելով խուսափել տարեց մարդկանց հետ շփումներից»։

Փոխանցում է BBC-ն։