24.03.2020 07:44

Չինաստանի Հուբեյ նահանգը դուրս է գալիս կարանտինից

Չինաստանի Հուբեյ նահանգը դուրս է գալիս կարանտինից

Չինաստանի իշխանությունները կչեղարկեն Հուբեյ նահանգ մուտք գործելու և այնտեղից դուրս գալու արգելքը մարտի 25-ին։

Ինչպես ասվում է տարածաշրջանի առողջապահության պետական կոմիտեի՝ երեքշաբթի հրապարակված հայտարարության մեջ, նահանգի վարչական կենտրոն Ուհանում սահմանափակումները կչեղարկվեն ապրիլի 8-ից։

Փաստաթղթի համաձայն՝ որոշումը կայացվել է տարածաշրջանում համաճարակաբանական իրավիճակի լավացման ֆոնին։

Ուհանում և Հուբեյ նահանգում կարանտինը գործում էր հունվարի 23-ից։

Փոխանցում է tass.ru-ն։