24.03.2020 09:06

Կարանտին երեքմիլիոնանոց Կիևում

Կարանտին երեքմիլիոնանոց Կիևում

Ուկրաինայի մայրաքաղաքում երկուշաբթի օրվանից գործող կարանտինային նոր միջոցառումների համաձայն՝ հասարակական տրանսպորտից կարող են օգտվել միայն հատուկ անցաթուղթ ունեցող և դիմակներ կրող անձինք։

Կիևի մետրոն, որը սովորաբար օրական 1,3 մլն մարդ է տեղափոխում, արդեն մեկ շաբաթ է՝ փակ է։

Մարտի 23-ից տրամվայ, տրոլեյբուս  կամ ավտոբուս կարող են մտնել միայն այն կազմակերպությունների աշխատողները, որոնց աշխատանքը ծայրահեղ անհրաժեշտ է ճանաչվել քաղաքի համար։ Դրանց թվին են պատկանում՝ բուժաշխատողները, փրկարարները, իրավապահները, տնային տնտեսությունների աշխատողները, մթերային խանութների և դեղատների վաճառողները, ինչպես նաև ռազմավարական ձեռնարկությունների աշխատակիցները։ Բայց նույնիսկ այդ մարդիկ տրանսպորտ կարող են բարձրանալ միայն հատուկ անցաթուղթ ներկայացնելուց հետո։

Երկուշաբթի օրվա առավոտվա դրությամբ՝ Կիևի քաղաքային իշխանությունները բաժանել են 97 հազար հատուկ անցաթուղթ։

Փոխանցում է BBC-ն։