24.03.2020 18:30

Ասիա և Մերձավոր Արևելք

Ասիա և Մերձավոր Արևելք

Հարավային Կորեան երկուշաբթի կրկին հայտարարել է վարակման նոր դեպքերի ռեկորդային ցածր ցուցանիշ․ երկրում արձանագրվել է վարակի փոխանցման ընդամենը 64 դեպք՝ սա ողջ մարտ ամսվա ընթացքում ամենացածր ցուցանիշն է։ Այնուհանդերձ, երկրում բոլոր միջոցները ձեռք են առնվում՝ կանխելու համար «ներմուծված» դեպքերի նոր՝ երրորդ բռնկումը։ Հարավային Կորեայում կա 8961 վարակված անձ, մահացել է 111-ը։ Կորեայում ամեն օր Covid-19-ի առնվազն 20 հազար թեստ է անցկացվում։

Սաուդյան Արաբիայում՝վարակվածների թվով Իրանից հետո  երկրորդ մերձավորարևելյան երկրում, երկուշաբթի օրվա երեկոյից երեք շաբաթով պարետային ժամ է հայտարարվել․ փողոց դուրս գալ արգելվում է երեկոյան ժամը 7-ից մինչև առավոտյան ժամը 6-ը։

Սիրիայում արձանագրվել է վարակման առաջին դեպքը՝ դա առողջապահության 20-ամյա մի աշխատակցուհի է, որը վերադարձել է արտասահմանից։

Աշխարհում ամենածանրաբեռնված քաղաքացիական օդանավակայանը՝ Դուբայը, մարտի 25-ից, ըստ էության, փակ կլինի։ Արաբական Միացյալ Էմիրությունները կդադարեցնի աշխարհի հետ ավիահաղորդակցությունը և տարանցիկ թռիչքները։

Գազայի հատվածում հաստատվել են վարակման առաջին երկու դեպքերը՝ երկու տղամարդ, որոնք վերադարձել են Պակիստանից՝ Եգիպտոսով։

Իրաքում կիրակի օրը երկարացրել են պարետային ժամը, այն կգործի մինչև մարտի 28-ը։

Իրանի առաջնորդ Հասան Ռոուհանին հրաժարվել է ԱՄՆ օգնությունից՝ կորոնավիրուսի դեմ պայքարելու հարցում, և կրկնել է Իրանի կառավարության այն պնդումը, թե վիրուսը մշակվել է ԱՄՆ-ում։ Նա նաև Վաշինգտոնին կոչ է արել Իրանի վրայից հանել պատժամիջոցները։

Փոխանցում է BBC-ն։