24.03.2020 11:18

Կորոնավիրուս․ Երիտասարդները նույնպես հաճախ են հայտնվում հիվանդանոցում

Կորոնավիրուս․ Երիտասարդները նույնպես հաճախ են հայտնվում հիվանդանոցում

ԱՄՆ-ում արձանագրված վարակման դեպքերը խոսում են այն մասին, որ կորոնավիրուսը պակաս վտանգավոր չէ երիտասարդների համար, քան մնացած բոլորի։

Մինչև հիմա մասնագետները մոտավոր կանխատեսումներ են արել տարիքային խմբերի վերաբերյալ, և համարվում էր, թե երիտասարդ պացիենտների թիվը չնչին կլինի։

Սակայն ԱՄՆ-ում հիվանդությունների վերահսկողության և կանխարգելման կենտրոնի (CDC) վերջին զեկույցը ցույց է տալիս, որ հարաբերակցությունը բոլորովին այլ կարող է լինել։

Զեկույցի հեղինակաները վերլուծել են կորոնավիրուսի հաստատված 2500 դեպք և նշել, որ հիվանդների 25 %-ը 20-44 տարեկան մարդիկ են, 38 %-ը՝ 20-54 տարեկաններ։

Նրանց տվյալներով՝ 20-30-ամյա մարդիկ այնքան էլ հազվադեպ չեն հայտնվում հիվանդանոցներում, քան 50-60 տարեկանները։

Ընդ որում, ճիշտ է ՝ Covid-19-ից մահացածների մեծ մասը տարեց մարդիկ են․ աշխարհում մահացու դեպքերի 14,8 %-ը կազմում են 85 տարեկանից բարձր մարդիկ, և ընդամենը 0,2 %-ը՝ նրանք, ովքեր դեռ 40 տարեկան չկան։

Բայց սա չի նշանակում, թե երիտասարդ օրգանիզմը չի կարող վարակվել, կամ նա հիվանդությունն ավելի թեթև է տանում։ Եվ նրանք, միևնույն է, ծանրացնում են առողջապահության համակարգի բեռը։

Փոխանցում է BBC-ն։