25.03.2020 09:24

Օլիմպիական խաղերը հետաձգվեցին 1 տարով

Օլիմպիական խաղերը հետաձգվեցին 1 տարով

Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը ընդունել է Ճապոնիայի իշխանությունների և Օլիմպիական խաղերի կազմկոմիտեի առաջարկը 2020 թվականի ամառային Օլիմպիական խաղերը 1 տարով հետաձգելու վերաբերյալ, տեղեկացնում է Օլիմպիական խաղերն ընդունող երկրի՝ Ճապոնիայի վարչապետի գրասենյակի մամուլի ծառայությունը:

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի առաջարկով՝ Օլիմպիական խաղերը կանցկացվեն 2021 թվականի հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը:

Միջազգային օլիմպիական կոմիտեն դեռևս պաշտոնական հայտարարությամբ հանդես չի եկել Տոկիո-2020-ը հետաձգելու վերաբերյալ:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Ավստրալիան և Կանադան հայտարարել էին, որ չեն մասնակցի Օլիմպիական խաղերին, եթե ՄՕԿ-ը որոշում չընդունի խաղերը հետաձգելու վերաբերյալ:

Օլիմպիական խաղերը նախատեսված էին անցկացնել 2020 թվականի հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը: