25.03.2020 12:00

Մոուրինյոն առաջին անհրաժեշտության ապրանքներ է հասցրել տարեցների բնակարաններ

Մոուրինյոն առաջին անհրաժեշտության ապրանքներ է հասցրել տարեցների բնակարաններ

Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում մասնակցում է բարեգործական նախաձեռնության, որն ուղղված է կորոնավիրուսի տարածման դեմ։

Պորտուգալացի մասնագետը դարձել է տարեցներին օգնություն ցուցաբերող Age UK բարեգործական կազմակերպության կամավոր։ 

Մոուրինյոն առաջին անհրաժեշտության ապրանքներ է հասցրել տարեցների բնակարաններ։ Նրա լուսանկարները Թվիթերում հրապարակել է Sky Sports-ի լրագրող Մայքլ Բրիջը։

Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնությունը դադարեցված է։