25.03.2020 13:23

Թրամփը խոստանում է մինչև Զատիկ վերացնել սահմանափակումները

Թրամփը խոստանում է մինչև Զատիկ վերացնել սահմանափակումները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է կորոնավիրուսի պատճառով մտցված տնտեսական սահմանափակումները հանել մինչև Զատկի տոնը, որը նշվելու է ապրիլի 12-ին։

«Մենք համեմատաբար շուտ կբացվենք, մենք պետք է դա անենք։ Ես կցանկանայի, որ երկիրը բացվի մինչև Զատիկ»,- Fox News հեռուստաալիքի եթերում ասել է ԱՄՆ նախագահը։

Երեքշաբթի Թրամփը հայտարարել է, որ մեղմացումները կարող են առաջին հերթին վերաբերել Թեքսասին և Միջին Արևմուտքին։

Նախօրեին ամերիկյան Apple ընկերությունը հայտարարել է, որ իր մի քանի մանրածախ խանութներ կարող են բացվել ապրիլի կեսերին։

Ամերիկյան Boeing կորպորոցիան նախատեսում է Boeing MAX օդանավերի արտադրությունը վերսկսել մայիսի կողմերը, հաղորդել է Reuters գործակալությունը։

Փոխանցում է BBC-ն։