25.03.2020 14:27

Կորոնավիրուս․ Իրավիճակը Եվրոպայում

Կորոնավիրուս․ Իրավիճակը Եվրոպայում

Իտալիայում կորոնավիրուսով վարակված գրեթե 70 հազար մարդ կա, զոհերի թիվը հասնում է 7 հազարի։

Այդպիսով, Ապենիններում մահվան դեպքերը կրկնակի գերազանցել են Չինաստանի ցուցանիշները (3281) համաճարակի ամենաթեժ պահին։ Երեկվա ընթացքում արձանագրվել է 740 մահվան դեպք։ Երեքշաբթի երեկոյան Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն հայտարարել է, որ կարանտինը խախտելու համար տուգանքը 400 եվրոյից կդառնա 3000 եվրո։

Իսպանիայում նույնպես խիստ միջոցներ են կիրառվում նրանց նկատմամբ, ովքեր փորձում են շրջանցել սահմանափակումները։ Հազարից ավելի քաղաքացիներ են կալանավորվել կարանտինի կանոնները խախտելու համար։ Գլխավոր դատախազությունը քրեական գործեր է հարուցել Մադրիդի ծերանոցի աշխատակիցների նկատմամբ, որոնք, վախենալով վարակվելուց, ծերերին թողել են բախտի քմահաճույքին։ Մահացածների մարմինները հայտնաբերել են բանակային ստորաբաժանումները, որոնք ախտահանում են իրականացնելիս եղել։

Ֆրանսիայում  գիտնականներն ու բժիշկները իշխանություններին խորհուրդ են տվել կարանտինն առնվազն վեց շաբաթով երկարացնել։

Բրիտանիայում կառավարությունը դիմել է թոշակառու բուժաշխատողներին՝ առողջապահական համակարգին օգնելու  և կրկին աշխատանքի անցնելու խնդրանքով։ Արձագանքել է առնվազն 12 հազար հոգի։

Փոխանցում է euronews-ը։