25.03.2020 14:55

Փորձագետ․ Կորոնավիրուսը Թրամփին և Բայդենին ստիպում է փոխել ընտրարշավի ռազմավարությունը

Փորձագետ․ Կորոնավիրուսը Թրամփին և Բայդենին ստիպում է փոխել ընտրարշավի ռազմավարությունը

ԱՄՆ-ում նոր կորոնավիրուսը տարածումը  ստիպում է ընտրարշավի ռազմավարությունը փոխել ոչ միայն գործող հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփին, այլև Դեմոկրատական կուսակցությունից նրա հավանական մրցակցին՝ Ջոզեֆ Բայդենին։

Նման կարծիք է հայտնել Հարվարդի համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր Սթիվեն Անսոլաբեհիերը։

Ըստ քաղաքագետի՝ կորոնավիրուսի տարածումն ավելի ուժգին է արտացոլվում Վերմոնթ նահանգից սենատոր Բեռնի Սանդերսի քարոզարշավի վրա, որն արդեն, ըստ էության, ներկուսակցական պայքարում պարտվել է ԱՄՆ  նախկին փոխնախագահ Բայդենին։ Բացի այդ, պրոֆեսորի կարծիքով՝ համավարակը առայժմ ավելի շատ ազդում է դեմոկրատների ընտրարշավի վրա, այլ ոչ թե հանրապետական Թրամփի։

«Չեմ կարծում, թե կորոնավիրուսը նշանակալի կերպով կխախտի նոյեմբերին կայանալիք ընտրությունների ընթացքը։ Ըստ իս՝ այս համաճարակը աշնանը կավարտվի,- հայտարարել է պրոֆեսորը։

Փոխանցում է tass.ru-ն։