Հնդկաստանում երեքշաբաթյա կարանտին է հայտարարվել

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին երեքշաբթի հայտարարել է, որ մարտի 25-ի կեսգիշերից երեքշաբաթյա համազգային կարանտին է սահմանվում։
«Դուք պետք է հիշեք, որ կորոնավիրուսով վարակված մարդը սկզբում ոչ մի ախտանշան չի ունենում։ Ուստի զգուշություն պահպանեք և մնացեք տանը։ Եթե մեզ չհաջողվի դիմանալ առաջիկա 21 օրերին, ապա մենք 21 տարով ետ կշպրտվենք»,- ասել է Մոդին։
Կարանտինը վերաբերում է Հնդկաստանի ողջ բնակչությանը՝ 1,3 մլրդ մարդու։
Հնդկաստանում վարակման դեպքերի թիվը, վերջին տվյալներով, 536 է, 10-ը՝ մահացու ելքով։
Ընդհանուր առմամբ՝ աշխարհում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 420 հազար մարդ։
Փոխանցում է BBC-ն։